Онлайн

Բնակարաններ՝ զոհված և հաշմանդամ զինծառայողների 223 ընտանիքի

2017-11-30 14:33 , Общество, 148

Բնակարաններ՝ զոհված և հաշմանդամ զինծառայողների 223 ընտանիքի

ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում զոհված, առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների ապահովման նպատակով 1,5 մլրդ դրամ հատկացնելու վերաբերյալ որոշում է կայացրել:

Մասնավորապես, 1.5 մլրդ դրամ հատկացումների շրջանակներում նախատեսվում է Երևան քաղաքում իրականացնել 974 մլն 724 հազ. դրամ արժեքով 76 բնակարանների ձեռքբերում և 525 մլն 276 հազ. դրամ արժեքով 147 ընտանիքների անհատույց պետական ֆինանսական աջակցության գծով ՀՀ մարզերում բնակարանների գնման վկայագրերի տրամադրում:

«Կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 2017թ-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան կտրամադրվի 223 ընտանիքների կամ կարիքավորների 11,2 տոկոսին»,-նշել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը:

Лента

Рекомендуем посмотреть