Онлайн

Հայաստանի պատանի լողորդները Իրանում նվաճել են չեմպիոնի կոչումը

2017-11-30 14:24 , Спорт, 328

Հայաստանի պատանի լողորդները Իրանում նվաճել են չեմպիոնի կոչումը

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում մեկնարկել է լողի պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Իրանի, Հայաստանի, Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություից հայտնում են, որ լողի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամներից կազմված Գրիգոր Գրիգորյան, Մուշեղ Կագանյան, Վահե Խաչատրյան և Ստեփան Աբրահամյան քառյակը (11-12 տարեկաններ) չեմպիոն է դարձել Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում կայացած լողի պատանեկան միջազգային մրցաշարի 4 x 50 մետր ազատ ոճ փոխանցալող մրցաձևում:

Մեր մյուս ներկայացուցիչ Էդվարդ Ասատրյանը 11-12 տարեկանների մրցումների 50 մետր բրաս ոճում արժանացել է արծաթե մեդալի:

Лента

Рекомендуем посмотреть