Սևանից հավելյալ ջրառի առաջարկն ընդունվեց - RadioVan.fm

Онлайн

Սևանից հավելյալ ջրառի առաջարկն ընդունվեց

2017-07-06 15:13 , Общество, 1092

Սևանից հավելյալ ջրառի առաջարկն ընդունվեց

Չնայած Սևանա լճի ճահճացման և էկոհամակարգի ոչնչացման վերաբերյալ բնապահպանների մտահոգություններին՝ խորհրդարանն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Սևանա լճից 100 միլիոն խմ հավելյալ ջրառի մասին օրինագիծը:

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին հարցն ընդունվել է 77 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Այդպիսով՝ կառավարության հիմնավորմամբ էներգետիկ և ոռոգման կարիքներով պայմանավորված՝ ներկայիս տարեկան 170 միլիոն խմ-ի փոխարեն լճից բաց կթողնվի 270 խմ ջուր:

Лента

Рекомендуем посмотреть