Քերոլայն Քոքսի 80-ամյակն է. Բակո Սահակյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել - RadioVan.fm

Онлайн

Քերոլայն Քոքսի 80-ամյակն է. Բակո Սահակյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել

2017-07-06 15:08 , Общество, 1123

Քերոլայն Քոքսի 80-ամյակն է. Բակո Սահակյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

«Թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորել Ձեզ փառապանծ հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

Դուք միշտ եղել եք հայ ժողովրդի կողքին, կիսել նրա ցավն ու տառապանքը, ըստ ամենայնի սատարել հանուն ազատության ու անկախության մեր արդար պայքարին, Ձեր ձայնը բարձրացրել մարդու իրավունքների ոտնահարման ու բռնությունների դեմ: Ձեր միջոցով բազմաթիվ օտարերկրացիներ ճանաչել են Արցախը, ճշմարտացի տեղեկություններ ստացել մեր հիմնախնդրի մասին:

Ձեր ապրած կյանքն ու ողջ գործունեությունը մարդասիրության լավագույն դրսևորումներից են և արժանի են ամենաբարձր գնահատանքի:

Շնորհակալություն Ձեզ՝ համամարդկային արժեքներին ու ժողովրդավարության սկզբունքներին Ձեր հավատարմության ու նվիրվածության, Ձեր երկարամյա սկզբունքային ու հետևողական աշխատանքի, մեր երկրի ու ժողովրդի հանդեպ ունեցած անկեղծ վերաբերմունքի և ջերմ բարեկամության համար:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին», - ասված է Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում։

Лента

Рекомендуем посмотреть