ՀՀ-ում վաղվանից օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում վաղվանից օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի

2017-07-05 18:49 , Общество, 1135

ՀՀ-ում վաղվանից օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի

«Օրհնվի վաղվա օրը երբ սառը հոսանքները կհասնեն Հայաստան: Մեռանք...»,-գրառումն իր ֆեյսբուքյան էջում արել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ անդրադառնալով վաղը հանրապետության տարածքում սպասվելիք օդի ջերմաստիճանի նվազմանը:

Ըստ այդմ՝ հուլիսի 6-ին, 8-9-ը հատկապես հյուսիսային շրջաններում, 10-ին Սյունիքում և Արցախում, 7-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում՝ 18-23մ/վ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-9-ը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-7-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ:

Лента

Рекомендуем посмотреть