«Այնտեղ մարդիկ կան, որ ուրախ են 2 տարեկան անմեղ բալիկի անշնչացած մարմնի կադրեր ունենալու համար». Արցախի ՄԻՊ-ը՝ ադրբեջանցի սպանված երեխայի լուսանկարի հրապարակման մասին - RadioVan.fm

Онлайн

«Այնտեղ մարդիկ կան, որ ուրախ են 2 տարեկան անմեղ բալիկի անշնչացած մարմնի կադրեր ունենալու համար». Արցախի ՄԻՊ-ը՝ ադրբեջանցի սպանված երեխայի լուսանկարի հրապարակման մասին

2017-07-05 18:24 , Общество, 1237

«Այնտեղ մարդիկ կան, որ ուրախ են 2 տարեկան անմեղ բալիկի անշնչացած մարմնի կադրեր ունենալու համար». Արցախի ՄԻՊ-ը՝ ադրբեջանցի սպանված երեխայի լուսանկարի հրապարակման մասին

«Ապրիլյան պատերազմի առաջին ժամերին ադրբեջանական ԶՈւ չսադրված հրետակոծության հետեւանքով սպանվեց հայ երեխա՝ Վաղինակը։ Անգամ պատերազմի ամենաթեժ պահին երեխայի մարմնի դաժան լուսանկարները չհրապարակվեցին։

Իսկ Ադրբեջանում այլ կերպ են վարվում։ Անգամ թվում է՝ այնտեղ մարդիկ կան, որ ուրախ են 2 տարեկան անմեղ բալիկի անշնչացած մարմնի կադրեր ունենալու համար։

Պետք է լինի բարոյական չափանիշ»,-այդ մասին ֆեյբուքյան իր էջում գրում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով հուլիսի 4-ին հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացված կրակային խոցմանը, որին զոհ գնացած 2 տարեկան երեխայի լուսանկարները վաղ առավոտից ողողել են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հրթիռային կայանքը, նշենք, տեղակայված է եղել ադրբեջանական գյուղի մոտ:

Лента

Рекомендуем посмотреть