Онлайн

Առաջին վիրտուալ քաղաքական գործիչն արդեն իրականություն է

2017-11-28 16:12 , Наука, HiTech, 95

Առաջին վիրտուալ քաղաքական գործիչն արդեն իրականություն է

Նոր Զելանդիայում մշակել են աշխարհում առաջին վիրտուալ քաղաքական գործչին, ով իգական սեռի է և ստացել է Սեմ անունը: Վիրտուալ քաղաքական գործչի մշակմամբ զբաղվել է ծրագրավորող Նիկ Գերիտսենը:

Կանանց ներկայացուցիչ հանդիսացող Սեմն արդեն համացանցում է և կարողանում է շփվել անգլերեն՝ տեքստային տարբերակով:

Ներկայումս վիրտուալ քաղաքական գործչի հետ կարելի է քննարկել որոշ պարզ թեմաներ: Սեմը կարող է քննարկել Նոր Զելանդիայի քաղաքականությունը, կրթությունը, միգրացիան ու որոշ այլ թեմաներ: Նա կարծում է, որ պետք է լրացնի քաղաքական գործիչների խոստումների և իրականում նրանց ընդունած օրենքների միջև առկա ճեղքը:

Ծրագրավորողը վստահ է, որ մոտ ապագայում առավել կընդլայնի «քաղաքական գործչի» ֆունկցիոնալությունը: Գերիտսենը լիահույս է, որ Սեմը՝ որպես աշխարհում առաջին վիրտուալ քաղաքական գործիչ, 2020թ.-ին կարող է մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Рекомендуем посмотреть