Նախագահը հորդորում է հավատարիմ լինել Սահմանադրության տառին և ոգուն - RadioVan.fm

Онлайн

Նախագահը հորդորում է հավատարիմ լինել Սահմանադրության տառին և ոգուն

2017-07-05 13:49 , Общество, 993

Նախագահը հորդորում է հավատարիմ լինել Սահմանադրության տառին և ոգուն

Հայաստանն այսօր տոնում է երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության օրը:

Այն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ի համաժողովրդական հանրաքվեով: Սահմանադրությունն անցել է նաև փոփոխությունների ճանապարհ՝ առաջին անգամ փոփոխության ենթարկվելով 2005, ապա՝ 2015 թվականներին:

ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է տարածել նախագահ Սերժ Սարգսյանը, որում, մասնավորապես, ասված է.

Հայաստանի ժողովրդի պատմական ընտրությունն է՝ կառուցել ազատ, ժողովրդավարական և սոցիալական պետություն: Այդ նպատակը հստակ արտահայտված է մեր երկրի Հիմնական օրենքում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը անցած տարիների ընթացքում մեր պետության և ողջ ժողովրդի համար եղել է ամուր իրավական հենարան Բնականաբար, այդ ընթացքում մեր հասարակական և քաղաքական կյանքում տեղի էին ունեցել զգալի փոփոխություններ, որոնք հասունացրել էին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչը և այսօր մեր երկրում իրականություն է դարձել:

Ինչպես գիտեք, այժմ մենք գտնվում ենք անցումային փուլում: Մենք անցում ենք կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: Մեր համոզումն է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ներկա՝ բարեփոխված տարբերակը ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում ժողովրդավարության զարգացման, իշխանության թևերի միջև հավասարակշռության պահպանման և ընդհանրապես՝ մեր երկրի համակողմանի և անցնցում զարգացման համար: Անկասկած, սահմանադրական բարեփոխումների արդյունքում ունենալու ենք ավելի արդար և ավելի կայուն պետություն և հասարակություն:

«Մաղթում եմ, որ մենք անվերապահորեն հավատարիմ լինենք մեր Սահմանադրության տառին և ոգուն նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում»,-եզրափակում է շնորհավորական ուղերձը երկրի նախագահը:

Лента

Рекомендуем посмотреть