ՊԲ-ն հակառակորդի երեկվա հարձակումը փաստող տեսագրություններ է հրապարակել - RadioVan.fm

Онлайн

ՊԲ-ն հակառակորդի երեկվա հարձակումը փաստող տեսագրություններ է հրապարակել

2017-07-05 13:09 , Общество, 1000

ՊԲ-ն հակառակորդի երեկվա հարձակումը փաստող տեսագրություններ է հրապարակել

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է տեսագրություն հուլիսի 4-ին ադրբեջանական զինուժի կրակային հարձակումների և պատասխան գործողությունների մասին։

Հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացվող կրակային խոցման տեսագրությունում Արցախի ռազմական գերատեսչությունը հորդորում է ուշադրություն դարձնել էկրանին ֆիքսված ժամանակացույցին, որը ապացույցն է այն բանի, որ հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն.

«Ձեզ ներկայացվող ձայնագրությունում առկա հակառակորդի խոսակցությունները վկայում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններն իրականացվել են ադրբեջանական կրակակետի ուղղությամբ: Վերջինս, սովորության համաձայն, այն տեղակայում է բնակելի վայրերում՝ կենդանի վահան դարձնելով խաղաղ բնակչությանը»,-հայտնում է Արցախի ՊՆ-ն.

Նշենք՝ նախօրեին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ ժամը 20:20-ի սահմաններում նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին

Նկատենք, որ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը միջազգային համապատասխան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում կատարվածի հանդեպ և ադրբեջանական կողմին նախազգուշացնում, որ պատասխանը լինելու է անհամարժեք:

Лента

Рекомендуем посмотреть