Կողբեցի տատիկն ընկել է իր իսկ վառած կրակի մեջ ու մահացել - RadioVan.fm

Онлайн

Կողբեցի տատիկն ընկել է իր իսկ վառած կրակի մեջ ու մահացել

2017-07-04 20:25 , Общество, 1170

Կողբեցի տատիկն ընկել է իր իսկ վառած կրակի մեջ ու մահացել

Այսօր՝ հուլիսի 4-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի Կողբ գյուղում: Գյուղի բնակիչ 96-ամյա Իսկուհի Հարությունյանը մահացել է՝ ընկնելով իր իսկ վառած կրակի մեջ։ Համայնքի նախկին ղեկավար Արամայիս Աբովյանը «Ռադիո Վանի» լրատավականի հետ զրույցում ներկայացնելով դեպքը՝ պատմել է, որ կինը որոշել է մաքրել իր տան այգին, հավաքել է չորացած խոտերը ու ավելորդ ցախերը, այրել դրանք:

Թե ինչպես է տատիկը հայտնվել կրակի մեջ՝ դեռ պարզ չէ: Արամայիս Աբովյանը միայն հավելեց, որ հարևանի աղջիկը նկատել է ծուխը, վազել, բայց արդեն ուշ է եղել՝ կինն այրվել էր:

96-ամյա տատիկը միայնակ էր ապրում:

Лента

Рекомендуем посмотреть