Երկրաշարժ՝ ՀՀ մի քանի քաղաքներում - RadioVan.fm

Онлайн

Երկրաշարժ՝ ՀՀ մի քանի քաղաքներում

2017-07-04 12:44 , Общество, 1272

Երկրաշարժ՝ ՀՀ մի քանի քաղաքներում

Այսօր՝ հուլիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 10:21-ին (Գրինվիչի ժամանակով 06:21-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.890 և արևելյան երկայնության 43.810 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գյումրի քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գյումրի, Ստեփանավան, Արթիկ քաղաքներում և Աշոցք, Մայիսյան, Քեթի, Մարմաշեն, Ազատան, Ախուրյան, Կամո, Ջաջուռ, Շիրակ և Կապս գյուղերում՝ մինչև 4 բալ ուժգնությամբ:

Лента

Рекомендуем посмотреть