Ենոքավանում պատրաստվել է 20 մետրանոց լավաշով բրդուճը - RadioVan.fm

Онлайн

Ենոքավանում պատրաստվել է 20 մետրանոց լավաշով բրդուճը  

2017-07-03 17:53 , Общество, 2008

Ենոքավանում պատրաստվել է 20 մետրանոց լավաշով բրդուճը

Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կայացել է թվով երրորդ «Հայ բույս» փառատոնը, որի ընթացքում ներկաները ոչ միայն վայելել են մարզի հրաշք բնությունը, մասնակից եղել բույսերից կենցաղային պարագաների, զովացուցիչ ըմպելիքների պատրաստման վարպետաց դասերին, այլև՝ խաղաղություն խորհրդանշող 20 մետրանոց լավաշով բրդուճ են պատրաստել, որն, ի դեպ, 3 մետրով ավելի երկար է եղել նախորդ տարվա բրդուճից:

2b7950da4a-20170701162710

Բրդուճի պատրաստումը ուղեկցվել է «Տոնացույց» ժողովրդական թատրոնի երգ ու պարով.

«Հայ բույս» փառատոնի համահիմնադիր Գայանե Աղայանի խոսքով՝ փառատոնի նպատակը ոչ միայն Տավուշի մարզի հարուստ բուսաշխարհի, էնդեմիկ բույսերի կիրառման և բուժական հատկությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է, այլ նաև` միասնականության և համախմբվածության գաղափարի տարածումը: Լավաշից, կանաչիից և պանրից պատրաստված բրդուճը Գայանե Աղայանի ներկայացմամբ՝ հենց դա էլ խորհրդանշում է:

«Ենոքավանյան պոլո», տիկնիկային ներկայացում, հայկական թեյերի համտեսում, համերգային ծրագիր, «Հայաստանի գույներ» 10 մետրանոց գեղարվեստական պաննո, որի պատկերներն ամբողջացել են ներկաների նկարազարդումներով. «Հայ բույս» փառատոնի ընթացքն ուղեկցվել է մասնակիցների բարձր տրամադրությամբ:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Ռադիո Վանի

Лента

Рекомендуем посмотреть