2-10 մլն դրամ տուգանք՝ անչափահասներից խաղադրույքներ ընդունելու դեպքում - RadioVan.fm

Онлайн

2-10 մլն դրամ տուգանք՝ անչափահասներից խաղադրույքներ ընդունելու դեպքում

2017-11-22 12:50 , Общество, 1183

2-10 մլն դրամ տուգանք՝ անչափահասներից խաղադրույքներ ընդունելու դեպքում

Անչափահասներից խաղադրույքներ ընդունողները կտուգանվեն 2-10 մլն դրամով. Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է խստացնել անչափահասներից խաղադրույքներ ընդունելու համար սահմանված պատիժը:

Փաթեթով առաջարկվում է վիճակախաղի կազմակերպիչների կողմից՝ 18, իսկ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպիչների կողմից՝ 21 տարեկանը չլրացած անձանց վիճակախաղին կամ շահումով խաղերին, հատկապես՝ ինտերնետ շահումով խաղերին կամ խաղատներին մասնակցելու իրավունք ընձեռելու առաջին դեպքի համար սահմանել երկու միլիոն, երկրորդ դեպքի համար՝ հինգ միլիոն, երրորդ դեպքի համար՝ տասը միլիոն դրամ տուգանք: Չորրորդ անգամ այդպիսի իրավախախտումներ թույլ տալու դեպքում կազմակերպչի լիցենզիայի գործողությունը կդադարեցվի:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակ, պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշում է, որ փաթեթի ընդունման արդյունքում նախ՝ կիրառվող տուգանքի չափը կհամապատասխանի գերշահույթով աշխատող կազմակերպությունների շահույթին, երկրորդ՝ տուգանքների մեծ չափերը եւ նշված իրավախախտումը չորրորդ անգամ կատարելու դեպքում լիցենզիայից զրկվելը վիճակախաղի կազմակերպիչների համար կունենա զսպիչ նշանակություն:

Лента

Рекомендуем посмотреть