Онлайн

«Զվեզդա» հեռուստաընկերությունն ընդունել է, որ կոռեկտ չի եղել ՀՀԿ խորհրդանիշը նացիստական Գերմանիայի զինանշանի հետ համեմատելու հարցում

2017-11-22 12:48 , Политика, 229

«Զվեզդա» հեռուստաընկերությունն ընդունել է, որ կոռեկտ չի եղել ՀՀԿ խորհրդանիշը նացիստական Գերմանիայի զինանշանի հետ համեմատելու հարցում

Ռուսաստանյան «Զվեզդա» հեռուստաընկերությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին և ընդունել, որ ոչ կոռեկտ հայտարարություններ են հնչել հեռուստաընկերության հաղորդումներից մեկում: Այս մասին նախօրեի երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Հայաստանի Հանրապաետական» կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք, օրեր առաջ ռուսական պետական «Զվեզդա» հեռուստաընկերության «Կանխատեսումներ Վերոնիկա Կրեշենիննիկովայի հետ» հաղորդման վարողը քննադատելով պաշտոնական Երևանի՝ Եվրամության հետ համագործակցության համաձայնագիրը ստորագրելու ցանկությունը, Հանրապետական կուսակցության խորհրդանիշը համեմատել էր նացիստական Գերմանիայի զինանշանի, Գարգեին Նժդեհին՝ ուկրաինացի Բանդերայի հետ, շեշտելով՝ «Հայաստանի իշխող ուժը հերոսացնում է ֆաշիզմի աջակիցներին»:

«Մտադի՞ր են արդյոք ինչ-որ քայլեր ձեռնարկել» հարցին՝ ՀՀԿ խոսնակն պատասխանել է. «Նման արտահայտությունները հարիր չեն դաշնակցային հարաբերություններին, և մենք մեր խողովակներով պետության կարծիքը հայտնել ենք՝ հեռուստաընկերության ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է մեզ, որում հստակ ընդունել է, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական»:

Рекомендуем посмотреть