«Աերոֆլոտ»-ն Առնո Բաբաջանյանի անունով ինքնաթիռ է անվանակոչել - RadioVan.fm

Онлайн

«Աերոֆլոտ»-ն Առնո Բաբաջանյանի անունով ինքնաթիռ է անվանակոչել

2017-06-30 18:37 , Общество, 1136

«Աերոֆլոտ»-ն Առնո Բաբաջանյանի անունով ինքնաթիռ է անվանակոչել

«Աերոֆլոտ» ավիաընկերությունն իր օդանավերից մեկն անվանակոչել է հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունով: Այս մասին տեղեկացնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը:

Որոշումն ընդունվել է Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի կողմից Ռուսաստանիտրանսպորտի նախարարին ուղղված դիմումի հիման վրա: Իր ուրախությունը հայտնելով իրադարձության առնչությամբ՝ ֆոնդի հիմնադիր Արա Բաբաջանյանը նշել է, որ որոշումը կայացվել է առաջարկից անմիջապես հետո:

Այդպիսով երեկ՝ հունիսի 29-ին, «A. BABAJANYAN» գրությամբ «Բոինգ 777» օդանավը ժամանել է «Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռների կայան:

Նշենք, որ նշանավոր կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի անունով Երևանում կոչվել են Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, փողոց, երաժշտական ուսումնարան, իսկ 2003 թ-ին մայրաքաղաքի Կարապի լճի հարևանությամբ կանգնեցվել է մեծ վարպետի հուշարձանը:

Лента

Рекомендуем посмотреть