Մինչև տարեվերջ ավանդների փոխհատուցում կստանան բոլոր հերթագրվածները - RadioVan.fm

Онлайн

Մինչև տարեվերջ ավանդների փոխհատուցում կստանան բոլոր հերթագրվածները

2017-06-29 18:27 , Общество, 1184

Մինչև տարեվերջ ավանդների փոխհատուցում կստանան բոլոր հերթագրվածները

Ավանդների փոխհատուցման ծրագիրն իրականացվում է երեք ուղղությամբ ՝ տարեցներ, սահմանամերձ համայնքների բնակիչներ և ազատամարտիկներ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ տեղեկացնելով, որ նախորդ տարի ավանդների փոխհատուցում են ստացել 8000-ից ավել անձինք։

«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը բարձրաձայնել է իրեն դիմած տարեցների մտահոգությունը. «Ինձ դիմել են 90-անց մի շարք քաղաքացիներ՝ ասելով, որ իրենք ներկայացրել են փոխհատուցում ստանալու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն նրանց խնդրել են 1,5 տարի սպասել, իսկ վերջիններս վախենում են այդքան չապրել»,-ասել է պատգամավորը՝ նախարարից հետաքրքրվելով, թե ավանդների փոխհատուցման ծրագրով քանի՞սն են տարիքային ցենզի սկզբունքով փոխհատուցում ստացել։

Ի պատասխան՝ Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ նախորդ տարի ավանդի դիմաց իր փոխհատուցումը ստացել է 3472 տարեց. «Ավանդների փոխհատուցման համար նախատեսված գումարների 50 տոկոսը հենց տարեցներին է տրամադրվում։ Ավելին՝ նախատեսվում է, որ մինչև այս տարվա վերջ ներկայումս գրանցված բոլոր մարդիկ կստանան իրենց փոխհատուցումը»,-հավելել է նախարարը։

Лента

Рекомендуем посмотреть