Աղբ թափելու համար տուգանք նախատեսող օրենսդրական փաթեթը կառավարություն կներկայացվի օգոստոսին - RadioVan.fm

Онлайн

Աղբ թափելու համար տուգանք նախատեսող օրենսդրական փաթեթը կառավարություն կներկայացվի օգոստոսին

2017-06-29 17:08 , Общество, 1133

Աղբ թափելու համար տուգանք նախատեսող օրենսդրական փաթեթը կառավարություն կներկայացվի օգոստոսին

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների այս պահի արդյունքներով՝ հանրապետության տարածքում փակվել է 1480 աղբանոց, սանիտարական մաքրման աշխատանքները 126 համայնքներում պատվիրակվել են 39 մասնավոր ընկերությունների։ Այդ մասին այսօր կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատկան մարմինների ղեկավարներին հանձնարարելով մինչև դեկտեմբերի 30-ը միջոցներ ձեռնարկել՝ ներկայումս առկա 549 աղբանոցների թիվը կրկնակի կրճատելու ուղղությամբ և կառավարության աշխատակազմ ներկայացնել Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգերը։

Վարչապետը տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվել է, թե երբ է պատրաստ լինելու աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորման և պատասխանատվության միջոցների կիրառման ուղղված օրենսդրական փաթեթը:

Ի պատասխան՝ Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ նախարարությունում օրենքի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են և, ամենաուշը, օգոստոսի առաջին տասնօրյակում այն կներկայացվի կառավարության հաստատմանը, սեպտեմբերին էլ՝ Ազգային ժողովի։

Лента

Рекомендуем посмотреть