Երկրաշարժ Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում - RadioVan.fm

Онлайн

Երկրաշարժ Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում

2017-06-29 14:54 , Общество, 969

Երկրաշարժ Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում

Այսօր՝ հունիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով` 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.450 և արևելյան երկայնության 43.650 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի, Արագածավան գյուղից 15 կմ դեպի հյուսիս), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Лента

Рекомендуем посмотреть