Այսօր Ուսանողների միջազգային օրն է - RadioVan.fm

Онлайн

Այսօր Ուսանողների միջազգային օրն է

2017-11-17 13:57 , Общество, 1534

Այսօր Ուսանողների միջազգային օրն է

Նոյեմբերի 17-ն Ուսանողների միջազգային օրն է։

Տոնի առթիվ ուղերձ է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է․

«Սիրելիուսանողներ,

սրտանց շնորհավորում եմ Ուսանողության միջազգային օրվա առթիվ: Բոլոր ժամանակներում էլ ուսանողությունը համարվել է առաջընթացի, տնտեսական և գիտատեխնիկական զարգացման, կրթական և գիտական ներուժի հզորացման գրավական: Ուսանող մեր երիտասարդները բազմիցս են ապացուցել, որ մրցունակ են միջազգային ասպարեզներում և հենց դրանով էլ ձևավորել են այն հիմքը, որը պայմանավորելու է մեր հայրենիքի և հայ ազգի ապագան»:

Նշենք, որ Ուսանողների միջազգային տոնի հիմքը 1939թ.-ն է. հոկտեմբերի 28-ին Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս են եկել ցույցի՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը։ Ֆաշիստ զավթիչների կողմից ցույցը դաժանաբար ճնշվելու ժամանակ սպանվել է ուսանող Յան Օպլետալը։ Յանի թաղման օրը՝ նոյեմբերի 15-ը, վերածվել է բողոքի մեծ ցույցի, ինչի ժամանակ տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել։

Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան ֆաշիստական ուժերի կողմից շրջափակված ուսանողական հանրակացարաններում ձերբակալվում է ավելի քան 1200 ուսանող։ Ուսանողական շարժման 9 ակտիվիստներ գնդակահարվում են։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բար

Տարիներ անց տեղի է ունենում ֆաշիզմի դեմ պայքարող ուսանողների միջազգային հանդիպում, որի ժամանակ որոշվում է ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների՝ նոյեմբերի 17-ը ամեն տարի նշել որպես ուսանողի օր։

Лента

Рекомендуем посмотреть