«Ապագան ասելիք ունի». մերօրյա խնդիրները՝ պատանիների շուրթերից - RadioVan.fm

Онлайн

«Ապագան ասելիք ունի». մերօրյա խնդիրները՝ պատանիների շուրթերից  

2017-06-28 21:25 , Общество, 1575

«Ապագան ասելիք ունի». մերօրյա խնդիրները՝ պատանիների շուրթերից

Գաղափարներ, որոնք արժանի են տարածման». Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր կայացել է միջազգային TED կազմակերպության կողմից պաշտոնապես արտոնագրված TEDxKids Yerevan 6-րդ միջոցառումը:

Դեռահասներին բնորոշ աշխույժ մթնոլորտում և հետաքրքրությամբ լի աչքերով հանդիսատեսի առջև իրենց համարձակ գաղափարներն ու մտքերն են բարձրաձայնել Հայաստանի մարզերից ու մայրաքաղաքից ընտրված 12-16 տարեկան պատանիները:

Այլընտրանքային բեմահարթակից ելույթի իրավունք վաստակած դեռահասների շուրթերից հնչել են տարաբնույթ թեմաներին առնչվող մտքեր. սկսած մայրիկներին տրված ու անպատասխան մնացած հարցերից, սեփական արտաքինի թվացյալ խնդիրները՝ որպես առավելություն դիտարկելուց մինչև կոռուպցիա, կրթություն, Սևանա լճի աղտոտվածություն:

Միջոցառման մանրամասները և պատանի խոսնակների ելույթների շեշտադրումները՝ Լիանա Մարգարյանի պատրաստած ռեպորտաժում.

TEDxKids@Yerevan 2017-ը հնարավոր է դարձել Վորլդ Վիժն Հայաստանի և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության և նրանց աջակցության շնորհիվ:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Ռադիո Վանի

Лента

Рекомендуем посмотреть