Հռոմի պապին Lamborghini են նվիրել. պոնտիֆիկոսն այն կնվիրաբերի - RadioVan.fm

Онлайн

Հռոմի պապին Lamborghini են նվիրել. պոնտիֆիկոսն այն կնվիրաբերի  

2017-11-16 13:27 , Мир, 1529

Հռոմի պապին Lamborghini են նվիրել. պոնտիֆիկոսն այն կնվիրաբերի

Թանկարժեք սուպերմեքենաների արտադրությամբ զբաղվող իտալական Lamborghini ընկերությունը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին բացառիկ նվեր է մատուցել. պոնտիֆիկոսին նվիրվել է հատուկ նրա համար արտադրված շքեղ Lamborghini Huracán RWD մեքենա։ Նվերի հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է Վատիկանում: Արարողությունից տեսանյութ է տարածել Associated Press լրատվական գործակալությունը.

Պոնտիֆիկոսը, սակայն, նվեր ստացած մեքենան չի վարի. ինչպես տեղեկանում ենք Lamborghini ընկերության պաշտոնական կայքից՝ մեքենան կվաճառվի Sotheby’s-ի աճուրդում, որը կայանալու է 2018 թվականին մայիսի 12-ին: Թանկարժեք ավտոմեքենայի վաճառքից ստացված գումարը Վատիկանը կուղղի Իրաքի քրիստոնեական համայնքի և եկեղեցիների վերականգնմանը, կին փախստականներին, ինչպես նաև՝ Աֆրիկայում բժշկական օգնության ցուցաբերմանը:







Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն օրհնել է մեքենան և բեռնախցիկի վրա թողել իր ստորագրությունը, ինչը աճուրդում էականորեն կբարձրացնի մեքենայի վաճառքի գինը:

Лента

Рекомендуем посмотреть