Միացե՛ք Սևանա լիճը փրկելու պահանջին. սկսվել է ստորագրահավաք - RadioVan.fm

Онлайн

Միացե՛ք Սևանա լիճը փրկելու պահանջին. սկսվել է ստորագրահավաք

2017-06-28 20:12 , Общество, 2351

Միացե՛ք Սևանա լիճը փրկելու պահանջին. սկսվել է ստորագրահավաք

«S.O.S. Սևան» նախաձեռնությունը change. org-ում ստորագրահավաք է նախաձեռնել՝ ընդդեմ Սևանա լճից հավելյալ ջրառի։ Պահանջ-տեքստի բովանդակությունը, մասնավորապես, այս է.

ՀՀ Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստի օրակարգում ընդգրկվել է ՀՀ կառավարության մշակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ3 առավելագույն ջրառից բացի 100 միլիոն մ3 լրացուցիչ ջուր բաց թողնել:

Սևանա լիճը հատուկ պահպանվող համակարգ է, որն ունի տնտեսական, բնապահպանական, սոցիալական, գիտական, ռեկրեացիոն, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակություն: Այն քաղցրահամ ջրի ամենամեծ ռազմավարական շտեմարանն է, ինչն ամրագրած է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում:

Լճից հավելյալ ջրառի դեպքում կակտիվանան ներջրամբարային պրոցեսները, և կենսածին տարրերը տիղմից կանցնեն ջրային միջավայր՝ նպաստելով լճի նոր ճահճացման գործընթացին: Մակարդակի իջեցման հետևանքով լճի ծավալի փոքրացումը միայն կմեծացնի լճի ջերմաստիաճանային ռեժիմի խախտումը, ինչը կազդի լճի կենդանի օրգանիզմների վրա:

Ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության (ՎՊ խորհրդի 2015թ. մարտի 20-ի թիվ 7/7 որոշում) 2013թ-ին «Սևան-Հրազդան-ջրառ» ՓԲԸ-ի ջրկորուստը կազմել է 175,800.0 հազ. մ3 կամ փաստացի ստացված ջրի 35.0%-ը, իսկ 2014թ-ին ` 206,610.0 հազ. մ3 կամ փաստացի ստացված ջրի 36.91%-ը:

Միացե՛ք Սևանա լիճը փրկելու և Ազգային ժողովի կողմից օրենքի նախագիծը մերժվելու պահանջին:

«S.O.S. Սևան» նախաձեռնությունը` ի դեմս 72 կազմակերպությունների, այս պահանջն արդեն ուղարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և ՀՀ ԱԺ պատգամավորներին:

Лента

Рекомендуем посмотреть