Չնայած ուսանողների բողոքի ալիքին՝ «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծն ընդունվեց - RadioVan.fm

Онлайн

Չնայած ուսանողների բողոքի ալիքին՝ «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծն ընդունվեց

2017-11-15 13:42 , Политика, 1720

Չնայած ուսանողների բողոքի ալիքին՝ «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծն ընդունվեց

«128 գիտաշխատողներ և դասախոսներ միացել են ուսանողների պահանջին: Հիշեցնեմ, որ չորս ուսանող այս պահին հացադուլի մեջ են։ Ելնելով արդեն իսկ նշված մի շարք փաստարկներից, «Ելքը» դեմ է քվերակելու և կոչ ենք անում բոլորին դեմ քվերակել, ինչը հնարավորություն կտա մեզ կարճ ժամանակում լրամշակել օրենքը և նորը ներկայացնել»,-այսօր խորհրդարանում, մինչ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը, բարձրաձայնել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Չնայած դրան և ԱԺ շենքի առջև ուսանողների բողոքի ակցիային՝ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագծին կողմ քվեարկեց 82 պատգամավոր, դեմ՝ 6:

Նշենք, որ նոր օրենքի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողները, որոնցից հինգը երեկվանից անժամկետ հացադուլ է անում, այսօր առավոտյան ԵՊՀ-ից բողոքի երթով շարժվել են դեպի խորհրդարան:

Չնայած ոստիկանության հորդորին՝ ազատել Բաղրամյան պողոտան, ուսանողները չեն պատրաստվում լքել տարածքը:

Նշենք, որ «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը ի թիվս մի շարք փոփոխությունների՝ սահմանում է նաև տարկետման նոր դրույթ, ըստ որի տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել երեք տարի՝ ՊՆ նախանշած վայրում: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Лента

Рекомендуем посмотреть