Ինչու՞ են պաշտոնատար անձանց զավակներն ազատվել ծառայությունից. ՊՆ-ն պարզաբանում է - RadioVan.fm

Онлайн

Ինչու՞ են պաշտոնատար անձանց զավակներն ազատվել ծառայությունից. ՊՆ-ն պարզաբանում է

2017-06-28 15:46 , Общество, 1181

Ինչու՞ են պաշտոնատար անձանց զավակներն ազատվել ծառայությունից. ՊՆ-ն պարզաբանում է

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Պաշտպանության նախարարությանն է ներկայացրել 48 պաշտոնյաների զավակների անուններ՝ խնդրելով պարզաբանել, թե նրանցից քանիսն են ծառայել բանակում։

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հարցին՝ վիճակագրություն է ներկայացրել, ըստ որի՝ նշված թվից 16-ը չի ծառայել տարբեր պատճառներով։

«48 հոգու ցուցակ էր տրված: 48-ից 26-ը ծառայել են, 2-ը ՀՀ քաղաքացիություն չունեն, մեկը պահեստազորի բժշկական սպա է, որը ակտիվ ծառայություն չի անցել: 6 հոգի ունի տարկետման իրավունք ունի, իսկ 16-ը ազատված է ծառայությունից»,- նշել է նախարարը: Այսպիսով՝ 70%-ը ծառայել են, ինչը նախարարին չբավարարող թիվ է։

Նախարարի ներկայացմամբ՝ մի պաշտոնյայի որդի էլ դիմել է սպայական ծառայության համար, սակայն հարթաթության համար չեն ներգրավել ծրագրում։ Նախարարը, իր դիրքը չարաշահելով, նրան ներգրավել է ծրագրում՝ հիմնավորելով, որ 3-րդ կարգի հարթաթաթությունը չպետք է խանգարի սպային։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ այս պահին կան բարձրաստիճան պաշտոնատար անձանց զավակներ, որոնք ծառայում են նաեւ առաջնագծում: «Նրանցից առնվազն 2-ն ունեն զորացրման ցուցում՝ պայմանավորված առողջությամբ, բայց զորացրում չենք իրականացնում»,- հավելել է Վիգեն Սարգսյանը:


Լուսանկարը՝ panorama.am-ի

Лента

Рекомендуем посмотреть