Մոսկվաբնակ հայ գործարարները Ջիգարխանյանին բնակարան են նվիրել - RadioVan.fm

Онлайн

Մոսկվաբնակ հայ գործարարները Ջիգարխանյանին բնակարան են նվիրել  

2017-11-14 19:09 , Культура, Шоу бизнес, 2021

Մոսկվաբնակ հայ գործարարները Ջիգարխանյանին բնակարան են նվիրել

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մոսկվաբնակ հայ գործարարներից բնակարան է նվեր ստացել:

Բնակարանը գտնվում է Ջիգարխանյանի հիմնած թատրոնից ոչ հեռու, մեծ է ու հարմարավետ: Այն վերանորոգված և կահավորված է:

Ջիգարխանյանը ռուսական առաջին ալիքի «Պուստ գովորյատ» շոուի հաղորդավար Դմիտրի Բորիսովի համար էքսկուրսիա է անցկացրել բնակարանով՝ ցույց տալով հյուրասենյակը, ննջարանը, խոհանոցն ու մեծ բնակարանի մյուս սենյակները:

Ավելի վաղ, հիշեցնենք. Արմեն Ջիգարխանյանը հայտարարել էր, որ իր երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, թալանել է իրեն, նաև իր անունով ձևակերպել դերասանի 3 բնակարանը:

82-ամյա դերասանի և նրա երիտասարդ կնոջ՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հարաբերությունների շուրջ հրապարակային սկանդալ ծագեց, երբ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հայտնվեց հիվանդանոցում: Նա հայտարարեց, որ չի կարող ներել իր կնոջը, որն իրեն շատ ցավ է պատճառել: Միաժամանակ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը, ազատվեց աշխատանքից՝ հայտարարելով, որ ամուսնալուծվելու է:

Лента

Рекомендуем посмотреть