Онлайн

Հոշոտված և բռության ենթարկված կնոջ դի՝ գետի ափին. պարզվում է ինքնությունը

2017-11-13 19:48 , Общество, 694

Հոշոտված և բռության ենթարկված կնոջ դի՝ գետի ափին. պարզվում է ինքնությունը

ՀՀ ոստիկանության հաղորդմամբ՝ նոյեմբերի 11-ին Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհի հարևանությամբ հոսող Աղստև գետի ափին հայտնաբերվել է միջահասակ, սպիտակամաշկ, 30-ից 35 տարեկան կնոջ դի՝ կենդանիների կողմից հոշոտված:

Կնոջ հագին եղել է լուսանկարներում պատկերված հագուստը: Իրավապահները ինքնության վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02:

Դեպքի առթիվ տեղեկատվություն է տարածել նաև ՀՀ քննչական կոմիտեն: Տարածած հաղորդագրությունում նշվում է, որ փորձագետների հետ կատարված դիակի զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր, այդ թվում՝ գլխի հատվածում։

Կնոջ սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև՝ դատակենսաբանական, դատահետքաբանական համալիր փորձաքննություններ: Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դիակի ինքնությունը և դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть