Օձի խայթոցից Սուրենավանում ոչ ոք չի մահացել. բուժկենտրոնի տնօրեն - RadioVan.fm

Онлайн

Օձի խայթոցից Սուրենավանում ոչ ոք չի մահացել. բուժկենտրոնի տնօրեն

2017-06-27 18:02 , Общество, 1379

Օձի խայթոցից Սուրենավանում ոչ ոք չի մահացել. բուժկենտրոնի տնօրեն

Արարատի մարզի բուժհաստատությունները հերքում են Սուրենավանում օձի խայթոցից 17-ամյա աղջկա մահվան լուրը:

«Մեր բժշկական կենտրոնն է սպասարկում Սուրենավանն ու շրջակա համայնքը: Մամուլում տեղեկատվությունը շրջանառվելուց հետո դուրս ենք բերել վերջին օրերի դեպքերի ցանկը, նման դեպք չունենք: Վերջերս մեկ դեպք է եղել օձի խայթոցի հետ կապված, մեզ մոտ բերվել է 24-25 տարեկան կին, ով համապատասխան բուժում է ստացել և դուրս գրվել, նա չի մահացել»,-«Արմենպրես»-ին հաղորդել է «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը՝ նշելով, ընթացիկ տարում օձի խայթոցի 5 դեպք են ունեցել, տուժած անձինք համապատասխան բուժօգնություն ստացել են և դուրս գրվել, որևէ խնդիր չի եղել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ըստ Tert.am լրատվական կայքի հրապարակաման՝ օրերս դժբախտ պատահար է տեղի ունեցել Արարատի մարզի Սուրենավան գյուղում. օձը խայթել է 17-ամյա մի աղջկա, ինչի հետեւանքով վերջինս մահացել է։

Лента

Рекомендуем посмотреть