Կենտրոնում երեք տրանսպորտային հանգույց կկառուցվի. փոխքաղաքապետ - RadioVan.fm

Онлайн

Կենտրոնում երեք տրանսպորտային հանգույց կկառուցվի. փոխքաղաքապետ

2017-06-27 15:50 , Общество, 1073

Կենտրոնում երեք տրանսպորտային հանգույց կկառուցվի. փոխքաղաքապետ

Երևանի կենտրոնը բեռնաթափելու նպատակով տրանսպորտային երեք խոշոր հանգույցների կառուցման նախագծային փաթեթներ են մշակվում: Այդ մասին այսօր, «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ, ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

«Առաջինը Գարեգին Նժդեհ և Արշակունյաց փողոցների տրանսպորտային հանգույցի ձևավորումն է: Այստեղ առաջարկվում էր վերգետնյա ճանապարհի տարբերակ, մինչդեռ այն չի ընդունվել, քանի որ կխաթարեր քաղաքաշինական միջավայրը: Հիմա նոր տարբերակն է քննարկվում: Երկրորդը Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց փողոցներին հարող ստորգետնյա տրանսպորտային հանգույցի ստեղծման ծրագիրն է, ինչը նպատակ ունի բեռնաթափել վերը նշված փողոցների ծանրաբեռնվածությունը: Երրորդ ծրագիրը` Իսակով-Լենինգրադյան նոր ճանապարհի կառուցման շարունակականությունն է»,-մանրամասնել է փոխքաղաքապետը:

Ճանապարհաշինական աշխատանքները նախատեսվում է իրականացնել Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ մինչև 2022 թվականը:

Лента

Рекомендуем посмотреть