Դալիի աճյունը կարտաշիրիմվի. հայրության թեստ են անցկացնելու - RadioVan.fm

Онлайн

Դալիի աճյունը կարտաշիրիմվի. հայրության թեստ են անցկացնելու

2017-06-26 18:20 , Культура, Шоу бизнес, 1489

Դալիի աճյունը  կարտաշիրիմվի. հայրության թեստ են անցկացնելու

Իսպանիայի մայրաքաղաքի դատարանը որոշել է 1989-ին կյանքից հեռացած հայտնի նկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմում անցկացնել՝ բավարարելով հայրության թեստի վերաբերյալ Պիլար Աբելի հայցը:

Նշվում է, որ երկու տարի առաջ 58-ամյա Պիլար Աբելը հայտարարելով, որ հանդիսանում է իսպանացի հայտնի նկարիչ-սյուրռեալիստ Սալվադոր Դալիի դուստրը, դիմել էր դատարան՝ պահանջելով ԴՆԹ թեստ անցկացնել:

Պիլարի խոսքով՝ իր մայրը հանդիպել է Դալիին 1950-ական թթ., Կադակեսում, որից քիչ հեռու նկարիչը տուն է ունեցել:

«Զույգի միջև ընկերություն է ձևավորվել, որը վերածվել է գաղտնի սիրո»,-ասվում է Մադրիդի դատարանին ուղղված Աբելի հայտարարությունում:

Հնարավոր հայրության առաջին թեստը Պիլար Աբելին հաջողվել է անցկացնել 2007-ին: Այդ ժամանակ փորձաքննության են ենթարկվել նկարչի մազակտորները և մաշկը: Բրիտանական The Guardian պարբերականի հաղորդմամբ՝ այդ փորձաքննության արդյունքներով՝ Պիլար Աբելի և Սալվադոր Դալիի միջև ազգակցական կապը չի հաստատվել:

Պիլար Աբելը պահանջել է իրեն նկարչի դուստրը ճանաչել, հայտնում է ՏԱՍՍ-ը EFE-ի վրա հղումով:

Лента

Рекомендуем посмотреть