Կնկարահանվի «Մանչուկի և Կարլսոնի» շարունակությունը - RadioVan.fm

Онлайн

Կնկարահանվի «Մանչուկի և Կարլսոնի» շարունակությունը

2017-01-24 19:15 , Культура, Шоу бизнес, 938

Կնկարահանվի «Մանչուկի և Կարլսոնի» շարունակությունը

ՌԴ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան բանակցում է հայտնի շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի ժառանգների հետ «Մանչուկի և Կարլսոնի» անիմացիոն շարունակությունը նկարահանելու շուրջ: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Բանակցություններն ընթանում են, դրանք սկսվել են դեռ 2013-ին: Նախաձեռնությունը համատեղ է, քանի որ բոլորի կողմից սիրված կերպարը պատշաճ է գնահատվել գրողի ժառանգների կողմից և նրանք առաջարկել են զարգացնել Մանչուկի մասին պատմությունը, իսկ ստուդիան ընդառաջել է»,-ասել է ստուդիայի պրոդյուսեր Նիկոլայ Մակովսկին: Պրոդյուսերի խոսքով՝ ինչպես ցանկացած համատեղ նախագծում, այստեղ ևս կան բազում իրավաբանական նրբություններ, որոնք լուծում են պահանջում: «Բացի այդ,-ասել է նա,- դեռ հայտնի չէ համատեղ նախագծի վերջնական ձևաչափը` մենք սերիալ ենք առաջարկում»:

Ռեժիսոր Բորիս Ստեպանցևի «Մանչուկն ու Կարլսոնը» մուլտֆիլմը թողարկվել է 1968-ին:

Лента

Рекомендуем посмотреть