Արցախում երեք զինծառայող ջրահեղձ է եղել - RadioVan.fm

Онлайн

Արցախում երեք զինծառայող ջրահեղձ է եղել

2017-05-09 11:30 , Общество, 1333

Արցախում երեք զինծառայող ջրահեղձ է եղել

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը երեկ ուշ երեկոյան հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ նույն օրն առավոտյան Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար:

Արցախի ռազմական գերատեսչության հաղորդմամբ՝ նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.):

«Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները: Ռուբեն Մնացականյանի ճակատագիրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են»,-փոխանցում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Лента

Рекомендуем посмотреть