Онлайн

Սրտի վիրահատությունները՝ հունվարից ավելի մատչելի գներով

2017-11-09 18:37 , Медицина, здоровье, 84

Սրտի վիրահատությունները՝ հունվարից ավելի մատչելի գներով

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում իրականացնելու և կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ներկայացմամբ՝ նախագծինպատակն է փոխհատուցել սրտի վիրահատության ծառայությունների առկա դեֆիցիտը՝ ընդհանուր 194 միլիոն 477 հազար դրամի չափով, որի շրջանակում կիրականացվի սրտի 220 հավելյալ վիրահատություն:

Նախարարը նշել է, որ այս փոփոխությունն օպտիմալացման ծրագրերի արդյունք է, մասնավորապես, կասեցվել են մի շարք բյուջետային անարդյունավետ ծրագրեր:

Արդյո՞ք սրտի վիրահատությունների գների իջեցման խնդիր դրված է՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին նախարարը դրական պատասխան է տվել. «Դեկտեմբերի սկզբին գնային նոր բանաձև կառաջարկենք և հունվարից կսկսենք աշխատել արդեն նոր բանաձևով»:

Лента

Рекомендуем посмотреть