ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը - RadioVan.fm

Онлайн

ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

2017-11-07 12:11 , Политика, 1473

ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

ԱՄՆ Ինդիանա նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն է ընդունել, ըստ որի պաշտոնապես ճանաչում ու ոգեկոչում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված շուրջ 3 մլն հայերի, հույների, ասորիների և սիրիացիների համակարգված բնաջնջումը:

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի պաշոտնական կայքի տեղեկացմամբ՝ Ինդիանայի նահանգապետ Էրիկ Հոլքոմբի ընդունած հայտարարության տեքստում նշվում է, թե թուրքական կառավարության իրականացրած ոճրագործությունն արդարություն է պահանջում։ Դրանում հիշատակվում է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, այդ թվում եզդիների և այլ փոքրամասնությունների նկատմամբ «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված ցեղասպանությունը:

«Ճանաչելով, հետևողականորեն ոգեկոչելով ու ուսուցանելով Հայոց Ցեղասպանությունը, Հոլոքոստը, ինչպես նաև անցյալի ու ընթացիկ ցեղասպանությունները՝ կպահպանվի պատմական հիշողությունը, կկանխարգելվի ապագայում նմանօրինակ հրեշավոր հանցագործություններ կրկնությունը»,-համոզմունք հայտնում հայտարարության հեղինակները:

Ինդիանայի նահանգապետ Հոլքոմբը նոյեմբերի 6-12-ը հռչակել է «Հայկական հարցի իրազեկման շաբաթ»՝ կոչ անելով Ինդիանայի քաղաքացիներին հիշատակել այդ տարելիցը:

Ինդիանան դարձավ ցեղասպանությունը ճանաչած 48-րդ ամերիկյան նահանգը:

Лента

Рекомендуем посмотреть