«Պետական կառավարման համակարգում բազմաթիվ խնդիրներ կան: Քայլ առ քայլ պետք է հասնենք նրան, որ պետական ծառայողի վարձատրությունը կախված լինի նրա աշխատանքի արդյունավետությունից»,-պաշտոնավարման 100 օրվա առիթով այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով պետական համակարգի օպտիմալացման և կատարված կրճատումների կարճ ամփոփագիրը: «Այս կրճատումների մեջ կա հստակ մի տրամաբանություն, այն պետք է հեշտացնի որոշումներ կայացնելու գործընթացը»,-ընդգծել է վարչապետը:
Պետական համակարգում, նշենք, կրճատվել է երեք հազար մարդ, տնտեսվել է 5 միլիարդ 359 միլիոն դրամ:
Մամուլի ասուլիսում ամփոփվել է ՀՀ կառավարության գործունեության 100 օրը, ըստ ոլորտների ներկայացվել ախտորոշված խնդիրները, դրանց լուծման տեսլականը և այդ ուղղությամբ 100 օրում կատարված աշխատանքները:
Փաստաթուղթն ամբողջությամբ՝ այստե՛ղ: