Մահացել է Ռուբեն Գևորգյանցը. նա կհուղարկավորվի քաղաքային պանթեոնում - RadioVan.fm

Онлайн

Մահացել է Ռուբեն Գևորգյանցը. նա կհուղարկավորվի քաղաքային պանթեոնում

2017-06-23 17:03 , Общество, 1716

Մահացել է Ռուբեն Գևորգյանցը. նա կհուղարկավորվի քաղաքային պանթեոնում

Այսօր՝ հունիսի 23-ին, 71 տարեկանում կյանքից հեռացել է կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը:

ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

Կինոռեժիսորի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18:30-20:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը` հունիսի 26-ին, ժամը 11:00-13:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Ռուբեն Ստեփանի Գևորգյանցը ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 30-ին, Երևանում:

1968 թվականին Գևորգյանցն ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։

1971-ին աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում՝ որպես ռեժիսոր։

1982-89 թթ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը։ 1989-ից փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է։

2004 թ.՝Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահ, 2005 թվականից՝ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ։

1995-1998 թթ. դասավանդել է ՀՊՄԻ-ում, 1998-ից՝ ԵԹԿՊԻ-ում, պրոֆեսոր՝ 2003 թ.։ Հեղինակ է «Անձրևների ժամանակը», «Արդարացման ժամանակը», «Ժամանակ չկա» գրքերի:

2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ:

Անվանի կինոռեժիսորը նկարահանել է շուրջ 70 ֆիլմ, որոնցից են «Ամենաալավ մարդը», «Քանի դեռ ապրում ենք», «Հրաշագործի աշունը», «Սպիտակ ոսկոր», «Կղզիներ», «Փարաջանով. վերջին կոլաժ», «Քարեր ժողովելու ժամանակը» և այլն:

Лента

Рекомендуем посмотреть