Իսրայելը չի երաշխավորում ՀՀ-ում կրթություն ստացած բժիշկներին. ԿԳՆ-ն արձագանքում է - RadioVan.fm

Онлайн

Իսրայելը չի երաշխավորում ՀՀ-ում կրթություն ստացած բժիշկներին. ԿԳՆ-ն արձագանքում է

2017-06-23 14:10 , Общество, 1199

Իսրայելը չի երաշխավորում ՀՀ-ում կրթություն ստացած բժիշկներին. ԿԳՆ-ն արձագանքում է

Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի` Իսրայելի պետությունը չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը:

Հաշվի առնելով վերջին շրջանում հանրային հնչեղություն ստացած այն փաստը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնում է, որ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որում, մասնավորապես, նշված է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման հրապարակումները ստվեր են գցում ոչ միայն Հայաստանի կրթական համակարգի, այլ նաև ողջ պետության միջազգային հեղինակության վրա, խնդրում ենք Ձեր միջնորդությունը`Իսրայելի համապատասխան կառույցներից խնդրի վերաբերյալ հնարավորինս մանրամասն, այդ թվում` բուհերի, դիպլոմների, շրջանավարտների ինքնության մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ»:

Նախարարությունից նշում են, որ համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո հետամուտ են լինելու խնդրի վերաբերյալ ամբողջական և բազմակողմանի քննության անցկացմանը:

Лента

Рекомендуем посмотреть