Տրամվայների վարորդներն ի նշան բողոքի՝ աշխատանքի են ներկայացել կիսաշրջազգեստով - RadioVan.fm

Онлайн

Տրամվայների վարորդներն ի նշան բողոքի՝ աշխատանքի են ներկայացել կիսաշրջազգեստով

2017-06-22 17:21 , Мир, 1261

Տրամվայների վարորդներն ի նշան բողոքի՝ աշխատանքի են ներկայացել կիսաշրջազգեստով

Ֆրանսիայի Նանտ քաղաքի ավտոբուսների և տրամվայների վարորդները, որոնց արգելվել է շոգ եղանակին շորտեր և բրիջիներ կրել, բողոքի ակցիա են իրականացրել: Ի նշան բողոքի՝ նրանք աշխատանքի են գնացել կանացի կիսաշրջազգեստներով:

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ ի տարբերություն կին-վարորդների, որոնց թույլատրվում է աշխատանքի գնալ կիսաշրջազգեստով, տղամարդ վարորդների համար թեթև համազգեստի այլընտրանք չկա:

«2013 թվականից սկսած մենք պայքարում ենք, որպեսզի տղամարդ վարորդները կարողանան կարճացված տաբատներ կրել որոշակի ջերմաստիճանի»,-նշել է բողոքի ցույցի մասնակից, արհմիութենական կազմակերպության ներկայացուցիչ Գաբրիել Մանյերը:

Վարորդները նշում են նաև, որ իրենք ստիպված են լինում աշխատել ծանր պայմաններում, քանի որ, երբեմն, տրամվայներում՝ վարորդի խցիկում, օդի ջերմաստիճանը հասնում է նույնիսկ +50-ի:

Ֆրանսիայում այս շաբաթ գրանցվել է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում: Փարիզում այսօր կեսօրին +37 աստիճան է եղել:

Նշվում է, որ տնօրինության կողմից դեռ որևէ արձագանք բողոքի ակցիային չի եղել:

Лента

Рекомендуем посмотреть