Այսօր պաշտոնապես բացվելու է Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին - RadioVan.fm

Онлайн

Այսօր պաշտոնապես բացվելու է Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին

2017-10-30 14:10 , Мир, 1511

Այսօր պաշտոնապես բացվելու է Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին

Այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում պաշտոնապես բացվելու է Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին:

Երկաթուղու բացման միջոցառմանը ներկա գտնվելու նպատակով Բաքու են մեկնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երկաթուղային ցանցերը միացնող 900-կիլոմետր երկարությամբ երկաթուղու շինարարական աշխատանքները սկսվել են 2007 թվականին: Ըստ նախագծի՝ այդ միջանցքով փոխադրվող բեռների առավելագույն ծավալը տարեկան պետք է կազմի 17 միլիոն տոննա, իսկ ուղևորահոսքը նախատեսվում է տարեկան 1 միլիոն մարդ:

Հայաստանը շրջանցող երկաթգծի Ֆինանսավորումը հավասարապես կիսել են Ադրբեջանը՝ Վրաստանին վարկի տրամադրման միջոցով, եւ Թուրքիան:

Հայաստանը դեմ էր արտահայտվել Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցմանը՝ առաջարկելով դրա փոխարեն օգտագործել գոյություն ունեցող Կարս-Գյումրի երկաթգիծը։ Պատկան մարմինները հայտարարել էին, որ երկաթգծի կառուցումը ի սկզբանե ՀՀ-ն մեկուսացնելու քաղաքականության տարրեր է պարունակել: Փոխարենը Հայաստանը միջոցներ է ձեռնարկում Ռուսաստան-Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթգծի վերագործարկման, ինչպես նաեւ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть