Онлайн

Դպրոցի տնօրեն պետք է ընտրվի արժանի մարդ. ԿԳ նախարարն ամփոփել է տարին

2016-12-23 14:55 , Образование, 22

Դպրոցի տնօրեն պետք է ընտրվի արժանի մարդ. ԿԳ նախարարն ամփոփել է տարին

Դպրոցի տնօրեն պետք է ընտրվի արժանի մարդ,-2016թ. ամփոփիչ ասուլիսում թվարկելով հանրակրթական ոլորտում առկա հիմնախնդիրները նշել է Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ նկատելով,-դեռ չենք կարողանում դպրոցների կառավարման համակարգում արմատական փոփոխություն կատարել: Կրթական գերատեսչությունում ներկայում քննարկվում է տնօրենի՝ տվյալ դպրոցում գործունեություն ծավալելու ժամկետների սահմանափակման հարցը՝ տեղեկացրել է նախարարը:

Անդրադառնալով միջին մասնագիտական ոլորտում առկա խնդիրներին՝ նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է՝ ոլորտում հսկայական է ինքնանպատակ մասնագիտություններ ներդրած ուսումնական հաստատությունների թիվը. «այս ուղղությամբ կարգավորումներ պետք է արվեն»,-ընդգծել է նա:

Այսպիսով, 2017-ին կրթական գերատեսչության անելիքները շատ են, դրան էլ գումարած՝ տարին էլ նախընտրական է: Ի՞նչ անել, որ կրթության ոլորտը չներքաշվելի քաղաքական ոլորտ. «Պահանջել, որ այդ մարդիկ դառնան ամբողջովին ապաքաղաքականացված՝ կնշանակի երկրում ոչնչացնել քաղաքական մշակույթը, բայց պետք է այնպես անել, որ նրանք(խմբ. մանկավարժները) իրենց ծառայողական զենքերը չօգտագործեն իրենց գաղափարական ուղղությունը առաջ տանելու համար»,-ընդգծել է նախարարը:

Լևոն Մկրտչյանի հետ տարեվերջյան հանդիպման մանրամասները՝ ռեպորտաժում.

Лента

Рекомендуем посмотреть