«Ընդունել ըմբռնումով և չխաբվել». Սենոր Հասրաթյանը՝ Բաքվի հայտարարությունների մասին - RadioVan.fm

Онлайн

«Ընդունել ըմբռնումով և չխաբվել». Սենոր Հասրաթյանը՝ Բաքվի հայտարարությունների մասին

2017-06-22 13:46 , Общество, 1039

«Ընդունել ըմբռնումով և չխաբվել». Սենոր Հասրաթյանը՝ Բաքվի հայտարարությունների մասին

«Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետև «թևեր տալով» սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»: Այդ մասին ֆեսբուքյան իր էջում րոպեներ առաջ գրել է Արցախի ՊՆ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նա կարծիք է հայտնել, որ նման դատարկ ու միպաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարևան կոչված երկրի ռազմաքաղաքական ճամբարում երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև:

Ըստ Արցախի պաշտպանական գերատեսչության մամլո խոսնակի՝ հետևությունը մեկն է՝ «Ընդունել ըմբռնումով և չխաբվել»:

Лента

Рекомендуем посмотреть