Հայ-ամերիկյան կամերային միացյալ նվագախմբի առաջին բեմելը՝ այսօր - RadioVan.fm

Онлайн

Հայ-ամերիկյան կամերային միացյալ նվագախմբի առաջին բեմելը՝ այսօր

2016-12-16 17:20 , Культура, Шоу бизнес, 890

Հայ-ամերիկյան կամերային միացյալ նվագախմբի առաջին բեմելը՝ այսօր

Հայազգի ջութակահար Աշոտ Տիգրանյանը շուրջ երեսուն տարի անց Հայաստանում է: Ապրելով և իր մասնագիտական գործունեությունը ծավալելով Միացյալ նահանգներում 61-ամյա մաեստրոն որոշել է վերադառնալ հայրենիք և այստեղ ստեղծել այլընտրանքային մշակութային հարթակ՝ ներգրավելով տաղանդավոր հայ երաժիշտների եւ՝ ոչ միայն: Իր անվամբ հիմնադրած մշակութային-երաժշտական հիմնադրամն էլ, որի գործունեության պաշտոնական մեկնարկը տրվել է այսօր, նպաստելու է հենց այդ նպատակի իրագործմանը: Կարեւորագույն պրոդուկտը, որի շուրջ այս պահին առավելապես կենտրոնացված է հիմնադրամի աշխատանքը՝ Հայ-ամերիկյան կամերային միացյալ նվագախումբն է. 34 երաժիշտներ՝ 12 երկրներից՝ այդ թվում՝ Հայաստանից, Նիդեռլանդներից, Սերբիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, այսօր երեկոյան իրենց անդրանիկ բեմելով կներկայանան հայ երաժշտասերներին:

Մանրամասները՝ ռեպաորտաժում.

Լուսանկարները՝ «Աշոտ Տիգրանյան» մշակութային-երաժշտական հիմնադրամի ֆեյբուքյան էջից.

Лента

Рекомендуем посмотреть