Երթևեկության կարգի փոփոխություն՝ Բաղրամյան-Իսահակյան խաչմերուկում - RadioVan.fm

Онлайн

Երթևեկության կարգի փոփոխություն՝ Բաղրամյան-Իսահակյան խաչմերուկում

2017-06-21 12:48 , Общество, 1630

Երթևեկության կարգի փոփոխություն՝ Բաղրամյան-Իսահակյան խաչմերուկում

Երևան քաղաքի Իսահակյան փողոցում տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հունիսի 22-ից Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում և Իսակակյան փողոցի` Բաղրամյան պողոտա-Թամանյան փողոց հատվածում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Այդ մասին հայտնում են Ճանապարհայի ոստիկանությունից՝ տեղեկացնելով, որ, ըստ այդմ, Բաղրամյան պողոտայով Դ. Դեմիրճյանի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին կարգելվի աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց, ինչպես նաև՝ Իսահակյան փողոցի` Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա երթևեկության ուղղության Թամանյան-Բաղրամյան հատվածի ձախ կողմում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:

Лента

Рекомендуем посмотреть