Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներին օգնության առաջին փոխանցումները կատարվել են - RadioVan.fm

Онлайн

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներին օգնության առաջին փոխանցումները կատարվել են

2016-12-01 23:55 , Медицина, здоровье, 1413

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներին օգնության առաջին փոխանցումները կատարվել են

2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածներից և տուժածներից ՀՀ 19 քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին տրամադրվելիք ֆինանսական օգնության առաջին փոխանցումներն արդեն կատարվել են:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության 2016թ. հոկտեմբեր 27-ի N 1130 որոշմամբ՝ ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1,5 մլն. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող՝ առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազ. դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազ. դրամ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այդ նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացվել են համապատասխան հաշվեհամարներ: Քաղաքացիները տրամադրվող օգնությունը կարող են ստանալ ինչպես բանկի գլխամասային գրասենյակից, այնպես էլ մասնաճյուղերից:

Վերոնշյալ երթուղու տուժած մյուս ուղևորները օգնությունը ստանալու համար կարող են դիմել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ք. Երևան, Նալբանդյան 28 հասցեով:

Հետադարձ կապի հեռախոսահամար՝ +374(10)59-00-24

Лента

Рекомендуем посмотреть