Հակառակորդի կողմից հայ զինծառայող չի գերեվարվել. Արցախի ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդի կողմից հայ զինծառայող չի գերեվարվել. Արցախի ՊՆ

2017-06-21 12:47 , Общество, 1284

Հակառակորդի կողմից հայ զինծառայող չի գերեվարվել. Արցախի ՊՆ

Այսօր՝ հունիսի 21-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ և գերեվարվել մեկ հայ զինծառայող:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արձագանքելով դրան՝ հայտարարում է, որ պաշտպանության բանակը նման բնույթի գործողություն չի իրականացրել: Ավելին, երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ, դրանց հետևանքների ցավոտ լինելը իրենց երկար սպասեցնել չեն տալիս: «Պարզապես նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, հակառակորդի զինուժը հերթական <<հաղթանակն>> է արձանագրել վիրտուալ տիրույթում և փորձել ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն»,-ասված է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть