Նախարարը ողջունում է Առնո Բաբաջանյանի հեղինակային իրավունքների հետ կապված բաց նամակով դիմելու քայլը - RadioVan.fm

Онлайн

Նախարարը ողջունում է Առնո Բաբաջանյանի հեղինակային իրավունքների հետ կապված բաց նամակով դիմելու քայլը

2017-10-26 19:01 , Культура, Шоу бизнес, 2045

Նախարարը ողջունում է Առնո Բաբաջանյանի հեղինակային իրավունքների հետ կապված բաց նամակով դիմելու քայլը

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ողջունում է Առնո Բաբաջանյանի հեղինակային իրավունքների առնչությամբ ռուսաստանյան գործընկերներին բաց նամակով դիմելու՝ «Ռադիո Վանի» քայլը։ Այս մասին Tert.am-ին հայտնել է Մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը՝ հավելելով․

«Ինչ վերաբերում է «Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արևշատյանի հորդորին՝ մշակույթի նախարարությունից ևս նամակ հղելու մասին, և վկայակոչմանը, որ «այստեղ խախտվել են բոլոր իրավունքները», նախարար Ամիրյանը թեմայի շուրջ կխոսի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների հեղինակային իրավունքն այժմ կրողի՝ նրա որդի Արա Բաբաջանյանի հետ»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ «Ռադիո Վանի»՝ ռուսական Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստին ուղղված նամակում անդրադարձ է կատարվել hոկտեմբերի 22-ին ռուսական Առաջին ալիքի եթերում ցուցադրված համերգին՝ նվիրված Մուսլիմ Մագոմաևի 75-ամյակին, որտեղ Առնո Բաբաջանյանի և հայ ստեղծագործողների անունը չի հնչել, իսկ համերգը կայացել է Crocus City Hall-ում՝ Մուսլիմ Մագոմաևի անունը կրող դահլիճում:

«Ադրբեջանական կողմից դիրքորոշումը հասկանալի է, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը, պարզ է, որ պատվիրատուն ադրբեջանական կողմն էր»,- ասել էր Շուշանիկ Արևշատյանը և նշել, որ 23 երգից մոտավորապես 12–ը պատկանում են հայկական ստեղծագործողներին, որոնց անունը չի հնչել:


Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Лента

Рекомендуем посмотреть