Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Instagram-ի իր էջում կիսվել է Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարներով: Հրապարակած լուսանկարների շարքը Մեդվեդևը վերնագրել է՝ «Հայաստան»:
ՌԴ վարչապետը, հիշեցնենք, Երևան էր ժամանել հոկտեմբերի 24-ին՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Նա նաև այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: