ՀՀ քարանձավները վարձակալողները հայտնի են - RadioVan.fm

Онлайн

ՀՀ քարանձավները վարձակալողները հայտնի են

2017-10-26 15:51 , Общество, 1603

ՀՀ քարանձավները վարձակալողները հայտնի են

ՀՀ մշակույթի նախարարությունում հոկտեմբերի 20-ին կայացել է «ՀՀՄՆՔՎ-17/1» ծածկագրով հայտարարված Վայոց ձորի մարզի Գնիշիկ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մագելանի», «Արջի», «Մոզրովի», Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արենի 1» («Թռչունների») և Արագածոտնի մարզի Աղձք համայնքի վարչական տարածքում գտնվող «Քարե դռներ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրման մրցույթի հայտերի գնահատման արդյունքում ըստ չափաբաժինների հաղթող մասնակիցների գնահատման արդյունքների ամփոփման, հայտարարման և հաղթող մասնակիցների որոշման նիստը:

Նախարարության տեղեկացմամբ, մրցութային հանձնաժողովինիստի N 3.1 որոշմամբ մրցույթի ըստ չափաբաժինների ընտրված (հաղթող) են ճանաչվել հետևյալ մասնակիցները` «Ինկար» ՍՊԸ («Մագելանի» քարանձավի զբոսաշրջության նպատակովվարձակալության տրամադրում), «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ» («Արջի» քարանձավի զբոսաշրջության նպատակովվարձակալության տրամադրում և «Մոզրովի» քարանձավի զբոսաշրջության նպատակովվարձակալության տրամադրում), «Արենի-1 Քարայր» կոնսորցիում («Արենի 1» («Թռչունների») քարանձավի զբոսաշրջության նպատակովվարձակալության տրամադրում), «Աղձ միջնադարյան էթնոմշակութային համալիր թանգարան» ՍՊԸ և «Արտեմիս» ԱԿ կոնսորցիում («Քարե դռներ» քարանձավների զբոսաշրջության նպատակովվարձակալության տրամադրում):

Лента

Рекомендуем посмотреть