Երևանում «Շտապօգնության» կանչով մեկնած բժիշկը հիվանդի տանը բռնության է ենթարկվել - RadioVan.fm

Онлайн

Երևանում «Շտապօգնության» կանչով մեկնած բժիշկը հիվանդի տանը բռնության է ենթարկվել

2016-11-17 20:55 , Право, 1287

Երևանում «Շտապօգնության» կանչով մեկնած բժիշկը հիվանդի տանը բռնության է ենթարկվել

Երեկ երեկոյան` ժամը 21։00-ի սահմաններում շտապօգնության Երևանում «Շտապօգնության» բժիշկ ծեծի ենթարկելու հերթական դեպքն է գրանցվել: Մասնավորապես, Աջափնյակ համայնքի Առաքելյան փողոց կանչի մեկնած «Շտապօգնության» երիտասարդ բժշկին` Սարգիս Մաթևոսյանի գլխին հիվանդի տանը գտնվող քաղաքացին հարվածել է ձեռքի տակ եղած բաժակով` ծագած վիճաբանության արդյունքում:Այս մասին տեղեկությունը հաստատեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Ինչպես հավելեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից`Ոստիկանության Մաշտոցի բաժնում այս առնչությամբ ընթանում է հետաքննություն:

Սարգիս Մաթևոսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանը Tert.am–ի հետ զրույցում հավելեց. «Առողջապահության նախարարությունը դատապարտում է բժշկին բռնության ենթարկելու հերթական այս դեպքը»։

Лента

Рекомендуем посмотреть