Ոստիկանությունը քննում է լրատվական կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանի ծեծի գործը - RadioVan.fm

Онлайн

Ոստիկանությունը քննում է լրատվական կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանի ծեծի գործը

2016-11-14 23:30 , Право, 1234

Ոստիկանությունը քննում է լրատվական կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանի ծեծի գործը

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժինը քննում է shame.am կայքի խմբագիր, «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ տնօրեն Արտյոմ Խաչատրյանի ծեծի գործը:

«Հետաքննություն է գնում, նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում»,- Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասացին ոստիկանության լրատվության վարչությունից:

Նշենք, որ Tert.am-ի հետ զրույցում Խաչատրյանը պնդել է, որ հոկտեմբերի 5-ին ռեստորաններից մեկում ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախկին նախագահ Տիգրան Ուրիխանյանի կողմնակիցներն իրեն դաժան ծեծի են ենթարկել, իսկ Ուրիխանյանը բազմոցին նստած հետևել է ծեծին, ապա իրեն առաջարկել կայքից հանել որոշ նյութեր:

Tert.am-ի տեղեկություններով՝ ոստիկանություն կանչված Ուրիխանյանի կողմնակիցը ոստիկանությունում ասել է, որ իրականում Արտյոմ Խաչատրյանի հետ ռեստորանում խմել են ու Խաչատրյանն իրականում ընկել է աստիճանների վրա:

Այս առթիվ Tert.am-i հարցին ի պատասխան ոստիկանությոնից հրաժարվեցին պատասխանել՝ հայտարարելով, որ հետաքննություն է գնում: Ոստիկանությունը չպատասխանեց նաև, թե ինչու է ԱԺ պատգամավորի հետ կապված գործը քննում ոստիկանություն և ոչ ՀՔԾ-ն:

«Այս պահին քննում է Քանաքեռ Զեյթունի բաժինը»,-հայտնեցին ոստիկանությունից:

Նշենք, որ ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախկին առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը կտրականապես հերքել է իր ու իր թիմի առնչությունը Արտյոմ Խաչատրյանի ծեծին և ոստիկանությունից պահանջել է պատասխանատվության ենթարկել Խաչատրյանին՝ սուտ մատնության համար: Բացի այդ՝ ծեծի մաիսն Խաչատրյանի հայտարարությունը պատգամավորը համարում է ճնշում իր հայտարարությունների առթիվ:

Հոկտեմբերի 5-ին Ուրիխանյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց էր բարձրացրել, թե ինչպես 21 մլն գյուղատնտեսական արտոնյալ վարկը տրվել shame.am-ի խմբագրին։

Лента

Рекомендуем посмотреть