Փլուզում Լոռիի հանքերից մեկում. հորատանցողը մահացել է - RadioVan.fm

Онлайн

Փլուզում Լոռիի հանքերից մեկում. հորատանցողը մահացել է

2017-10-23 17:38 , Общество, 1015

Փլուզում Լոռիի հանքերից մեկում. հորատանցողը մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 11:03-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության Շամլուղի տեղամասի ստորգետնյա հանքի 140 հորիզոնի 22-րդ երակում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով հորատանցող 1979 թ. ծնված Վ. Ս.-ը մահացել է:

Փլուզման մասին ահազանգը ստացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում, դեպքի վայր է մեկնել Հատուկ լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատը:

Լեռնափրկարարներն իրականացրել են հանքախորշի մաքրման և ամրացման աշխատանքներ:

Лента

Рекомендуем посмотреть